Վրաստանի քաղաքացիների Թուրքիա մուտք գործելու համար Covid-19-ի պատվաստման սերտիֆիկատ և/կամ PCR թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը հանվել է։
Վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում շարունակվում է բեռնատարների կուտակումը, թեև վերջին 3 օրերի ընթացքում կուտակումները համեմատաբար պակասել են:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, ցավոք, վերջին մեկուկես տարվա ընթացքում Վրաստանը ոչ միշտ է արել այն քայլերը, որոնք սպասում էր Եվրամիությունը:
Զուրաբիշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է կանանց նկատմամբ բռնության մասին, նշելով, որ այս երկրում տիրում է ատելության լեզուն։
Եվրախորհրդարանը հունիսի 6-9-ը կայանալիք լիագումար նիստում կքննարկի ԶԼՄ-ների իրավունքները և անվտանգությունը Վրաստանում։
Թբիլիսիի Հանրապետության հրապարակում հունիսի 5-ին «Միասին դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաք տեղի կունենա:
Ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկա Գվարամիան «Ռուսթավի 2»-ից պահանջում է 5 միլիոն լարի փոխհատուցում իր աշխատանքային պայմանագրի պայմանները խախտելու համար։ Այդ մասին Նիկա Գվարամիային բանտում այցելելուց հետո հայտարարել է փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին։
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի ՊԱԾ-ն արձագանքել է ռուս քաղաքագետ Սերգեյ Կարնաուխովի տեղեկատվությանը և հերքել «նորընտիր նախագահ» Ալան Գագլոևի հնարավոր կապը վրացական և արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ։
Թբիլիսիի մանկապարտեզներում երեխաների էլեկտրոնային գրանցման առաջին փուլը մեկնարկել է, որը կտևի մինչև հունիսի 10-ը։
Վրաստանի բնակիչների համար մինչև տարեվերջ կապույտ վառելիքի թանկացում չի նախատեսվում:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում տարեկան գնաճը հասել է 13,3 տոկոսի։
Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսներին Վրաստանն արտահանել է 15 291 տոննա թարմ կամ սառեցված կարտոֆիլ, ինչը 177 տոկոսով ավելի է նախորդ տարվա 5 ամիսների ցուցանիշից՝ 5518 տոննա։ Կարտոֆիլի արտահանումից երկիրն այս տարի վաստակել է 2,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,4 մլն դոլարի դիմաց։
Վրացական գինին այսուհետ հասանելի կլինի Քաթարի հինգաստղանի հյուրանոցներում։
Հունիսի 3-ի սառքուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 3,69 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,9707 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը նույնպես ամրապնդվել է 2,73 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը 3,189 լարի է։
Եվ վերջում՝ Վրաստանում այսօրվանից մինչև հունիսի 6-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առավելապես գիշերը և երեկոյան ժամերին։