Հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է վրաց հեղինակավոր շախմատիստ Նանա Ալեքսանդրիային:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը ջանք է գործադրում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկության համաձայն, օրերս երկրի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրանյութերին առնչվող հանցավորության համար մեղադրվող 52 անձ է ձերբակալվել, նրանց թվում՝ 37 թմրավաճառ։
Մեկնարկել է Վրաստանի և Ռումինիայի միջև լաստանավային հաղորդակցությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության գործադիր տնօրեն Կիս Սվենդսենի հետ:
Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Ժնևյան քննարկումների համանախագահները քննարկումների հաջորդ փուլից առաջ նախապատրաստական աշխատանքների համար այցելել են Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիա և Աբխազիա:
Ռուսաստանի քննչական կոմիտեն Վրաստանով է սկսում այն երկրների ցանկը, որոնց մարտիկները քրեական պատասխանատվության կենթարկվեն Ուկրաինային աջակցելու նպատակով պատերազմին մասնակցելու համար։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկության համաձայն, եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ համաձայնեցված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված ապրանքների տեղափոխման երեք փաստ:
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության` «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) համահիմնադիր, հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի վրա հարձակման համար մեղադրվողը ձերբակալվել է։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերող, գործարար Նոշրևան Նիորաձեին պատկանող «Վի ար Վակե Թաուերս» ՍՊԸ-ն դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան՝ Թբիլիսիի Վակե թաղամասի սպորտային համալսարանի տարածքում 169 մետրանոց երկնաքեր կառուցելու թույլտվության համար:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) գնահատել է Վրաստանի խորհրդարանի 2022 թվականի գործունեությունը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստանում մահացել է 49 հազար118 մարդ` 10 հազար 788-ով (18 տոկոսով) պակաս 2021 թվականի տվյալներից։