Երեկվա օրը համառոտ. հունիսի 28

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է համաներման մասին օրենք ընդունել, որով որոշ բանտարկյալներ ազատ կարձակվեն։

Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա մինչև 2030 թվականը՝ ներկայացնելով կառավարության տարեկան հաշվետվությունն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնում 11 թեկնածու. նրանց թեկնածությունները ներկայացվել են դատախազության խորհրդին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Վաշինգտոնից Թբիլիսի՝ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի անունով:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանը ներկայացված կլինիհայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Եվրոպական խորհուրդը մտահոգություն է հայտնում Վրաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, մասնավորապես, «գործակալների օրենքի» հաստատումը Հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես հետընթաց՝ կապված թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունների հետ։

Վրաստանի և Հունգարիայի կառավարությունների գործողությունները չափազանց մտահոգիչ են, հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Բիլ Կիթինգը:

Իսպանիա-Վրաստան ֆուտբոլային հանդիպման համար նախատեսվում են սուբսիդավորված չվերթներ։

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 13-ամյա դեռահասի ինտիմ լուսանկարները տարածելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդի է ձերբակալել: