Երեկվա օրը համառոտ. հունիսի 27

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 78 ձայնով ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ օրինագծերի փաթեթը։

Խորհրդարանը հաղթահարեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:

Խորհրդարանը հաստատել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի երեք անդամներին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում նոր պատգամավոր ունի:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ադմինիստրատորի օգնական, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըքՔին ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել, որ Վրաստանը դուրս չգա ժողովրդավարության ուղուց։

Եվրամիության ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության մեջ գրված է, որ Վրաստանի կառավարությունը պետք է վերադառնա Եվրամիության ուղի։

Վրաստանում հակառուսական տրամադրություններին զուգահեռ՝ Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է Թբիլիսիի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:

Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին 30 մլն լարի կնվիրի Վրաստանի ֆուտբոլի հավաքականին` Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում հաղթանակ տանելու կապակցությամբ։

Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմերին ՈՒԵՖԱ-ն դրամական պարգևներ է տրամադրում. այս պահի դրությամբ Վրաստանի հավաքականին հասանելիք ընդհանուր գումարը կազմում է 12,25 մլն եվրո։

Թբիլիսիի մետրոպոլիտենի ամենամարդաշատ կայարաններից մեկի՝ Վարկեթիլիի վերանորոգման 18-ամսյա ժամկետը լրացել է, իսկ աշխատանքի մեծ մասը դեռ ավարտված չէ։

Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննության թեստերում մայիսի 1-ից փոփոխություններ են կատարվել: