«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը նախընտրական միջավայրի մասին զեկույց է հրապարակել: Զեկույցում թվարկված են այն ծրագրերը, որոնք իշխող կուսակցությունը, հավանաբար, նախընտրական շրջանում է իրականացնում՝ «հօգուտ բնակչության»։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին աջակցում է Բրյուսելում ընդդիմադիր վեց կուսակցությունների ստորագրած հռչակագրին:
Վրաստանի Փոթի քաղաքում հարձակվել են ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գրասենյակի վրա:
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն արգելափակում են երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը։
Վրաստանը կիբերանվտանգության ազգային ինդեքսով աշխարհում զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 16-րդը։ Կիբերանվտանգության ազգային ինդեքսն (NCSI) անցկացվել է 48 երկրներում։
Ախմետայի մունիցիպալիտետում հունիսի 25-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով վնասվել է Ալավերդիի վանական համալիրի տանիքը:
Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ակտիվիստ Կոտե Աբդուշելիշվիլին: Վերջինս բողոքում է Ճիաթուրայի մունիցիպալիտետի գյուղերից մեկում «Ջորջիան Մանգանեզ» հանքարդյունաբերական ընկերության գործողությունների դեմ և ընկերության դեմ ակցիա է ծրագրում։