Երեկվա օրը համառոտ. հունիսի 23

Հունիսի 23-ին մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը, որին կազմակերպության անդամ երկրները քննարկել են Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը:

Եվրախորհրդարանն ուշ բանաձև ընդունեցորը կոչ էր անում Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալինչպեսնաև աջակցել Վրաստանի եվրոպական հեռանկարին։

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Եվրախորհրդի նիստից առաջ ասել է, որ Նիդեռլանդները համաձայն է Եվրահանձնաժողովի եզրակացության հետ և կարծում է, որ Ուկրաինան և Մոլդովան ավելին են արել, քան Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է շատ աշխատի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նիստից առաջ վստահություն էր հայտնել, որ եվրոպական խորհուրդը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։

Եվրոպական խորհրդի որոշումից մեկ օր առաջ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը և Եվրախորհրդարանի սոցիալիստ և դեմոկրատ պատգամավորների առաջադիմական դաշինքից Յոզա Օլեկասը կոչ են արել Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին Վրաստանին ևս տալ թեկնածուի կարգավիճակ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանն այժմ ունի հստակ ճանապարհ, և երբ այդ չափանիշները բավարարվեն, թեկնածուի կարգավիճակը կստանա ինքնաբերաբար, ավելին՝ այստեղ:

Լիտվայի և Լատվիայի նախագահներն արձագանքել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչին, որտեղ Զուրաբիշվիլին խնդրում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն անհասկանալի է որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից գաղտնալսումների մասին վիճահարույց օրենքի վրա վետո դնելը։

«Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը կոչ է արել հանրությանը՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերջնական որոշման հրապարակումից հետո՝ հունիսի 24-ին հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի բողոքը՝ 2021 թվականի հուլիսի 5-ին բռնի խմբերի կողմից «Սիրցխցիլիա» քաղաքական շարժման գրասենյակի վրա հարձակման և ակտիվիստների նկատմամբ բռնության առնչությամբ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը (TI) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը հաճախ օգտագործում է միջազգային վարկանիշների սխալ մեկնաբանությունները՝ երկրում իրական խնդիրները թաքցնելու համար:

«Վրացական քաղաքականության ինստիտուտի» հիմնադիր, պրոֆեսոր Կոռնել Կակաչիայի կարծիքով, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հունիսի 22-ի ելույթը խորհրդարանում ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում բավարարել ԵՄ-ի պահանջները, և եթե դա շարունակվի, Վրաստանը պետք է տարիներ սպասի, որ դառնա ԵՄ թեկնածու:

Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Իրակլի Ղարիբաշվիլիին քննադատել է և անվանել «սավոկ»։ Իլվեսը այսպես է արձագանքել այն բանից հետո, երբ Ղարիբաշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Կարլ Բիլդտին դասել է Վրաստանի նախորդ կառավարության կողմից բյուջեից գնված լոբբիստների թվին։

Մառնեուլիի կենտրոնական մարզադաշտի կառուցման աշխատանքները շարունակվում են։

Վրաստանի էթնիկ և կրոնական համայնքները ներկայացնող
ակտիվիստներն արձագանքել են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացին։

2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մայիսը jobs.ge-ում հրապարակվել է 33 հազար 703 թափուր աշխատատեղ, ինչը 2020-2021 թվականների համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 67 տոկոսով:

Եվ վերջում՝ Ազգային բանկի կողմից սահմանված փոխարժեքով մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2,9326 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0857 լարի։