Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տրանսպորտային միջանցքով բեռնատարների տարանցումից ստացած եկամուտն աճել է:
Վրաստանի տեխնիկական վերահսկողության գործակալության տվյալներով, շուկայում հայտնաբերվել են մանկական խաղալիքներ, որոնք քիմիապես աղտոտված են, իսկ որոշ խաղալիքներ կարող են շնչահեղձություն կամ մահ առաջացնել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նահանգապետ Սեիփուլլահ Հաջիմփթուօղլուի հետ:
Ֆրանսիայի եվրոպական հարցերի և արտաքին գործերի (ԱԳ) նախարար Կատրին Կոլոնան Ստոկհոլմում Եվրամիության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ասել է, որ Վրաստանին կօգնեն իրականացնել Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները:
Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթիի մունիցիպալիտետում ավտոճանապարհային վթարի հետևանքով 17-ամյա տղա է մահացել:
Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված Cyprus Airways ավիաընկերությունը Լառնակա-Թբիլիսի-Լառնակա ավիաուղիով կանոնավոր չվերթ է սկսում:
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը վրաց-ռուսական «Վերին Լարսի» անցակետում հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսական շրջափակումը ճեղքվում է:
Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդներ Գիորգի Վաշաձեն և Սերգո Չիխլաձեն շարունակում են բարձր մակարդակի հանդիպումները Վաշինգտոնում։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաքի ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, իշխող «Վրացական երազանք»-ի նվիրաբերող Խաչիկ Մոսոյանի ընկերությունները 2014-2022 թվականներին 49 պետական գնումներով ստացել են 2 մլն 687 հազար 008 լարի, որից 1 մլն 928 հազար 488 լարին (71,7 տոկոս) ստացել են Ախալքալաքի քաղաքապետարանից, որտեղ նրա հարսի եղբայրը 6 տարի ղեկավարել է իրավաբանական բաժինը:
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Կ. Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի հետ։
Դեկտեմբերի 6-ին առաքիչ Իրակլի Միլաձեն TikTok-ում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ասում էր, որ Թբիլիսիում ավտոբուսների համար հատկացված երթուղիներով շատ մեքենաներ են երթևեկում, և ոստիկանությունն ընտրողաբար է տուգանում վարորդներին։
Մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանը սուտ է որակում մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի` դատարանն ընկերություններից մեկի առաքիչին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին սոցցանցում վիրավորելու համար տուգանել է 2 000 լարիով:
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն պնդում է, որ Վազիանիի քաղաքացիական օդանավակայանի կառուցումը չի խոչընդոտի ռազմակայանի շահագործմանը։
Tbilisi Open Air 2023-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների պատճառով հունիսի 23-ին, 24-ին և 25-ին ավտոմեքենաների տեղաշարժը մասամբ կսահմանափակվի Լեո Կվաճաձեի փողոցում՝ Լիսի լճի հարևանությամբ։
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը նախատեսում է գրեթե 2 մլն լարի ծախսել դպրոցների վերականգնման և ուսումնական հաստատությունների կառուցման վերաբերյալ հաղորդակցման/գովազդային արշավի նպատակով։