Երեկվա օրը համառոտ. հունիսի 20

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պաշտպանել են հակաԼԳԲՏ օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների ու ազատությունների սահմանափակում։

Ուկրաինական Ukrferry ընկերությունը Չեռնոմորսկի նավահանգստից Վրաստանի Բաթումի քաղաքի նավահանգստի ուղղությամբ կվերսկսի լաստանավային հաղորդակցությունը։

Սադախլո-Բագրատաշեն մաքսային անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Հայաստանի սահմանը հատած և Վրաստան մուտք գործող ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Թբիլիսիի Լիսի լճի (Լիսիս տբա) հարակից տարածքում երեք օրով սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Վրաստանում ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտերը չեղարկվում են:

Փրկարարները Լիախվի գետում դեռահասի մարմին են հայտնաբերել: 14-ամյա դեռահասի դին վրացական կողմը հանձնել է օսական կողմին:

Հունիսի 20-ի ժամը 10։00-ից Վրաստանի բուհերի դիմորդները, ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցները, մագիստրատուրայի թեկնածուները կարող են տպել քննության քարտերը:

Վրաստանի ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները կարող են տպել քննության քարտերը։

Հրապարակվել է Վրաստանի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը: