Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ չինական China Communications Construction Company Limited (CCCC) ընկերության մեծ մասի սեփականատերը, որի հետ Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել (Անակլիա նավահանգստի նախագծի հարցով-հեղ.), Չինաստանի կոմունիստական կուսակցությունն է։
Դաննիգանը հայտարարել է, որ «շատ դժվար է Վրաստանի հետ շարունակել ամուր գործընկերությունը»: Ըստ դեսպանի՝ պատճառը Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ին և ԵՄ-ին թշնամի համարելն է:
Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հանդիպել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (GYLA) նախագահի և կազմակերպության անդամների հետ։
2024 թվականին հավաքների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ ավելի շատ ֆիզիկական ուժ է կիրառվել, քան 2023-ին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիորգի Ցագարեիշվիլին նշանակվել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար։
Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը:
2024 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալն ընթացիկ գներով կազմել է 18,9 մլրդ լարի. նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8,4 տոկոսով։
Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 27 մարդ է ձերբակալվել:
Վրացի մարզիկներ Վալերի Իարղանաշվիլին, Թամազ Բեդինաձեն, Վախթանգ Տաբարուկիշվիլին և Զուրաբ Չագելիշվիլին չեն մասնակցի Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք «ԲՐԻԿՍ»-ի (BRICS Games) խաղերին: