Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ խոսել է իրեն ուղղված «եվրոպական հանձնակատարի սպառնալիքի» մասին։ Կառավարության ղեկավարը նշել է՝ ինքը պատրաստ է այս գործով ցուցմունք տալ, եթե որևէ երկիր շահագրգռված լինի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում անցկացված «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում հանդիպել է Եվրոպական միության և մի շարք երկրների առաջնորդների հետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը հայտարարությամբ արձագանքել է մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի մեկնաբանությանը։ Պաշտոնական կայքում կարդում ենք, որ առաջադրված բոլոր անձանց Զուրաբիշվիլին սեպտեմբերին անձամբ կպարգևատրի Պատվո շքանշանով և մեդալով:
Եվրամիությունը, թերևս, Վրաստանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի: Վրաստանի կառավարության դեմ Եվրամիության սահմանելիք պատժամիջոցների թվում կլինեն վիզային սահմանափակումներն ու ֆինանսական պատժամիջոցները:
Վրաստանն ազատ ու անվտանգ եվրատլանտյան ընտանիք վերադարձնելու համար «Եվրոպական Վրաստան»-ն ընդդիմադիր մյուս կուսակցություններին առաջարկում է ստեղծել նոր քաղաքական կենտրոն։ Կուսակցությունն այս հարցով արդեն հրապարակային կոչ է արել։
Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբը քննադատել է վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուղելիին և ֆուտբոլիստի հորը՝ Բադրի Կվարացխելիային: «Նապոլի»-ն հայտարարել է, որ ակումբն ինքը կորոշի Կվարացխելիայի ճակատագիրը։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձի նոր քաղաքականությունը կկիրարկվի 2024 թվականի հուլիսի 1-ից: Նոր քաղաքականության համաձայն՝ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիի չափով։
2024 թվականի առաջին եռամսյակում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, վարձու աշխատողների ամսական միջին անվանական աշխատավարձն աճել է 13,2 տոկոսով (226,8 լարի) և կազմել 1943,4 լարի:
Վրացի ուսանող և ակտիվիստ Լերի Դարջանիան հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում տարածել է նրա ընկերը՝ Դաթունա Դանելիան, կցելով Դարջանիայի լուսանկարը, որտեղ վերջինիս դեմքին ակնհայտ են լուրջ վնասվածքները։