Գերմանիան ընդունել է ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ առաջին անգամ քննարկվում է նաև Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը։
Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում «Ո՛չ, կողմնորոշումը կորցրած քոց-ռուսական կառավարությանը» գրառմամբ պաստառ է փակցվել:
Եվրահանձնաժողովը հունիսի 22-ին բանավոր զեկույց կներկայացնի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից առաջարկությունների կատարման վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետին աշխատանքային ճաշի է հրավիրել: Ղարիբաշվիլի-Միշել հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում գրանցումն այսուհետ կիրականացվի երեք փուլով, իսկ առաջնահերթ խմբերում կներառվեն նաև մանկապարտեզների աշխատողների երեխաները։
Թբիլիսիի ընտրված տարածքներում կիրականացվի հողամասերի գրանցման համակարգված ծրագիր:
Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ ամառային մանկապարտեզներ կգործեն մայրաքաղաքի ողջ տարածքում։
Թբիլիսիի Վակեի այգու շատրվանի անսարքության հետևանքով հոսանքահարված Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով մեղադրյալ, Թբիլիսիի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության նախկին փոխնախագահ Գիորգի Վախթանգաշվիլին դատական նիստում հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։
2022 թվականի սեպտեմբերի 20-ին «Վրաստանի բանկ»-ի (Bank of Georgia) Քութայիսիի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում իրականացրած Գրիգոլ Նարսիան դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։
Հունիսի 13-ին սոցիալական ցանցերում տարածվեց Բաթումիում արված ռուսալեզու անդորրագրի և ապրանքի գինը ռուսական ռուբլով մակագրմամբ լուսանկարներ:
Վրաստանում հիմնական կրթության վկայականների (ատեստատների) տրամադրումը կմեկնարկի հուլիսի 2-ից:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) վրաստանյան գրասենյակի և Care Together ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ «Տղամարդիկ հոգ են տանում» արշավի շրջանակներում հունիսի 18-ին Վրաստանում արդեն 8-րդ անգամ կնշվի Հայրերի օրը։