Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 12-ին կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում կկարգավորվի փոխնակ մայրության հարցը։
Ղարիբաշվիլին կառավարության նիստում նաև հայտարարել է, որ երկրից ավտոմեքենաների կատալիզային չեզոքարարների (կատալիզատորների) արտահանումն արգելվելու է։
Ղարիբաշվիլիի խոսքով, մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը կսահմանափակվի։
2025 թվականի Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնի կազմակերպման համար Վրաստանը կծախսի 100 մլն լարի։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով, մարդու կողմնորոշմանն անդրադառնալու փորձն իր համար անընդունելի է:
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի կարծիքով, շատ կարևոր է, որ դիվանագիտական հանրության և Վրաստանի վարչապետի, ինչպես նաև ողջ կառավարության միջև տեղեկատվության փոխանակումը հնարավորինս ինտենսիվ լինի:
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է Թբիլիսիի պետական համալսարանում իր վրա ռուսական ռուբլիներ նետելու ուսանողների արարքը։
Եվրոպայի խորհուրդը Վրաստանում լրագրողների պաշտպանության և անվտանգության մասին օրենսդրության և պրակտիկայի վերանայման վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 496,6 մլն դոլար, ինչը 13,7 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից:
Վրաստանում հունիսի 12-ից ուժի մեջ է մտել Վրաստան ներկրվող ալյուրի վրա սահմանված հարկի մասին դրույթը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է Չունչխա-Պտենա-Դիլիսկա ճանապարհի կառուցումը։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ «Առողջապահության մասին» օրենքում նախատեսված օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն երկրում գործող բոլոր մասնավոր և պետական կլինիկաներին։