Երեկվա օրը համառոտ. հունիսի 10

Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում անցկացված, այսպես կոչված՝ խորհրդարանական ընտրությունները։

Եվրամիությունը չի ճանաչում Վրաստանի օկուպացված Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիա-հեղ.) անցկացվող, այսպես կոչված՝ խորհրդարանական ընտրությունները:

Ռուսաստանը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի հետ աշխատում է դե ֆակտո սահմանների հսկողության պարզեցման հարցերով։

Վրաստանի Անկախության օրվան՝ մայիսի 26-ին նվիրված կառավարական միջոցառմանն Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականների մասնակցությունը չեղարկվել է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կեղծ նարատիվների պատճառով:

Հունիսի 10-ին խորհրդարանի բյուրոն հավանություն է տվել խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանքի» օրինագծին, որը նախատեսում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքներն ու ազատությունները։

Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-12-ը Բեռլինում համաշխարհային առաջնորդների հետ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին (URC2024)։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին պաշտոնական այցով Ադրբեջանում է:

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նախնական տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումները նվազել են 64,4 տոկոսով։

Տարածաշրջանում «ամենաուժեղ» անձնագիրը վրացականն է:

«Դափիոնի» երիտասարդական շարժումը հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է ծրագրում: Ցույցը նվիրված է 2019 թվականի «Գավրիլովի գիշերվա» տարելիցին: