Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վրաստանում բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել, Ախալքալաքում տեղի է ունեցել շրջանի մի շարք գյուղերի դպրոցների աշակերտների մասնակցությամբ գեղարվեստական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Երեխաների բարեկեցության վերաբերյալ նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում երեխաների 38 տոկոսը նյութական և սոցիալական կարիքներ ունի:
Թբիլիսին բարձր մակարդակով ներկայացված է Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովին, որտեղ Վրաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություններ են հնչել։
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ, ի պատասխան լրագրողների հարցի, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլիի խոսքով, մեծ ցանկություն և երազանք է, որ Վրաստանի ապաշրջափակումը տեղի ունենա խաղաղ ճանապարհով, երկիրը միասնական լինի, և կառավարությունն ամեն ինչ անում է այդ նպատակին հնարավորինս արագ հասնելու համար:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով, Վրաստանին արդեն տրվել է «հստակ» եվրոպական հեռանկար, և այժմ Վրաստանին մնում է շարունակել աշխատանքը բարեփոխումների ուղղությամբ։
«Ես լիովին վստահ եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է», — Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի խոսքով, պետք է ավելի շատ աշխատել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ, որպեսզի վրաց ժողովուրդը բաց չթողնի պատմական հնարավորությունը:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը: Դե ֆակտո ԱԳՆ-ն Վրաստանի միջամտությունն «Աբխազիայի ինքնիշխան Հանրապետության ներքաղաքական օրակարգին» անընդունելի է համարում։
Հունիսի 1-ից Թբիլիսիում այսպես կոչված սպիտակ գույնի կամ A կարգի տաքսիները, որոնց տարիքը 10 տարուց պակաս է, կարող են երթևեկել ավտոբուսի գոտում (BUS LANE)։
Վրաստանում ուժի մեջ է մտնում սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգը։
Թբիլիսիի Ծերեթելի պողոտայում միջին տարիքի տղամարդն ընկել է վերականգնման նպատակով փորված փոսերից մեկը:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության փոխանցմամբ՝ հնդկական IndiGo ավիաընկերությունը օգոստոսից կսկսի թռիչք իրականացնել Վրաստանի ուղղությամբ։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, էլեկտրական շարժիչներով մեքենաների վաճառքն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային առավելագույնի։ Այս միտումը նկատելի է նաև Վրաստանում։