Երեկվա օրը համառոտ. հուլիսի 9

Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի պաշտպանության ուժերին հատկացվելիք 30 միլիոն եվրոյի սառեցման մասին ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությունը համարում է «Վրացական երազանքի» կառավարության հակաեվրոպական հռետորաբանության և գործողությունների պատասխան։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ուկրաինայի վրա ռուսական հերթական հրթիռային հարձակմանը։ Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարձակումը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ղեկավար Մայք Քարփենթերն ասել է, որ Վրաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցության մեծ մասը ներկայումս վերանայման փուլում է։

Ամերիկացի սենատոր Ջին Շահինն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից անորոշ ժամանակով Վրաստանում նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունների հետաձգմանը։

Վրաստանյան ընդդիմադիր «Ախալի», «Դրոա» և «Գիրչի — առավել ազատություն» կուսակցություններն ընտրություններին դաշինքով կմասնակցեն:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) ներկայացրել է Արդարադատության բարձրագույն խորհրդի 12-րդ մոնիտորինգի զեկույցը, որում վերանայվում է 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում նախաձեռնված MEGOBARI Act-ը, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ՝ «ռուսական օրենքի» հաստատման պատճառով, քվեարկության կդրվի մինչև ամսվա վերջ։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը գրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է իշխանափոխություն անել Վրաստանում։

2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը հայտնաբերվել է ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների նորմերը չպահպանելու 6189 դեպք:

Glovo ընկերության առաքիչին վիրավորելու գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: