«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը 2021 թվականի հուլիսի 5-6-ի իրադարձությունների երկու տարվա տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այժմ հանցագործությունների ոչ բոլոր դրվագներն են պատշաճ կերպով հետաքննվել։
Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղիի մունիցիպալիտետում սպանություն է տեղի ունեցել։ Առկա տեղեկությունների համաձայն, որդին սառը զենքով սպանել է հորը։
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Ֆրանսիայի Նիցցա քաղաք տարանցիկ թռիչքներ է սկսում։ Տարանցիկ թռիչքը կիրականացվի Թբիլիսիով, որտեղ ուղևորները տեղավորվելու համար 1 ժամ 10 րոպե կունենան։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանում գտնվող Դիսևի գյուղի մոտակայքում ռուսական ուժերը անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Լաշա Խեթերելիին։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Վիվամեդ» կլինիկայի մոտ, որտեղ բուժվում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, բողոքի ցույց է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցները ծածանել են Վրաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշները։
Բնական աղետ Ախալքալաքում. ուժեղ քամին վնաս է հասցրել Վաչիան գյուղում, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
2023 թվականի հուլիսի 1-2-ը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն այցելել է Հայաստանի Հանրապետություն և մասնակցել «Դատախազության անկախությունը՝ որպես օրենքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին, հայտնում է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։