Անցած շաբաթվա ընթացքում (27.06-03.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք։
Վրաստանում վերջին 7 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 875 պատվաստում կորոնավիրուսի դեմ։
Սամեգրելոյի շրջանում բուժքույր է ձերբակալվել. վճարման դիմաց պատվաստվածների ցուցակում նա գրանցել է չպատվաստված քաղաքացիների։
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով:
Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի ղեկավար Եկատերինա Իմեդաձեն հայտնել է, որ պատրաստվում են երկրում տեղակայել առևտրային 5G ցանց և ընդլայնել գերարագ շարժական ինտերնետը։
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովի խոսքով, ՆԱՏՕ-ն Վրաստանում կավելացնի զորավարժությունների հաճախականությունը:
Վինիկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր համաձայնագրում չկա որևէ բան, որը կխանգարի Վրաստանին՝ անդամակցել դաշինքին, նույնիսկ եթե երկիրը տարածքային խնդիրներ ունենա։
Respublica Telegram ալիքը հրապարակել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Անկվաբին՝ գերմանական FVT-Group & Partner ընկերության հղած նամակը։ Նամակի համաձայն՝ ընկերությունը Անկվաբին առաջարկում է 6 միլիարդ եվրոյի ներդրում Աբխազիայում՝ 10-12 հազար բնակչությամբ քաղաքային տիպի բնակավայրի կամ փոքր առողջարանային քաղաքի կառուցման համար։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունն աճուրդի է հանում Ծկալտուբոյում գտնվող 14 առողջարան, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն լարի։
Վրաստանի պետական աուդիտորական ծառայությունը՝ առաջնորդվելով տեխզննման 2018-2020 թվականների փորձով, բացահայտել է, որ Վրաստանում դեռևս անսարք մեքենաներ են երթևեկում, չնայած գործում է տեխզննման պարտադիր կանոնը:
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան սահմանադրական հայց է պատրաստել «Ալտ-ինֆո»-ի հիմնադրած «Պահպանողական շարժում» կուսակցության գործունեությունն արգելելու համար։
«Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն» (GDI) կազմակերպության տեղեկություններով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել իրենց բողոքը Tbilisi Pride-ի գործով և նշել, որ գործին կարող է նախադեպային արժեք տալ։
Բաթումի քաղաքային դատարանի այսօրվա՝ հուլիսի 5-ի որոշմամբ, Բաթումի քաղաքի բազմահարկ շենքի փլուզման գործով ձերբակալված երեք տղամարդիկ դատապարտվել են ազատազրկման:
Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալել են նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 22-ամյա Ֆ.Դ.-ին:
Վերջին մեկ շաբաթում Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2 տոկոսով. այսօրվա փոխարժեքը 2,8762 է։