Կանադական Arton Capital խորհրդատվական ընկերության անձնագրերի վարկանիշի հաշվետվության համաձայն, համաշխարհային անձնագրերի վարկանիշում Վրաստանը 30-րդ տեղում է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) InterPressNews-ին հայտնել են, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի մարտը գրանցվել է անչափահասին սառը զենք վաճառելու միայն մեկ դեպք` այն պարագայում, որ միաժամանակ գրանցվել է սառը զենք կրելու 10 հազար 625 դեպք։
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ իրականացված հետազոտության արդյունքներով Սև ծովի ջրի նմուշներում բիոգեն տարրերի, ծանր մետաղների և նավթի ընդհանուր ածխաջրածինների խտությունը նորմայի սահմաններում է։
Անակլիա-Զուգդիդի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 երիտասարդ է տուժել:
Վրաստանի Ռուսթավի քաղաքում անհետ կորած 14-ամյա տղային Մտկվարի (Քուռ) գետում մահացած են գտել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Twitter-յան իր միկրոբլոգում արձագանքել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ընթացող իրադարձություններին։
Ակտիվորեն ընթանում են Թբիլիսիի «Խաղաղության կամրջի» վերականգնողական աշխատանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հուլիսի 5-ից 19-ը կամրջով տեղաշարժը կսահմանափակվի։
Վրաց-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունն ամբողջությամբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ուսերին է, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, ասաց Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին: Ավելին՝ այստեղ: