Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը, արգելվեց ցորենի և գարու արտահանումը։
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան հայտնել է, որ Վրաստան ցորենի ներկրումը գրեթե 2 ամսով դադարեցվել է, իսկ հացի ալյուրը ներկրվում է միայն Ռուսաստանից. հետևաբար, երկիրը ցորենի պաշարներ չունի։
Վրաստանում վերջին օրերին կրկին նկատվում է վառելիքի գնաճ. hատկապես թանկ է դիզելային վառելիքը։
2022 թվականի հունիսին նախորդ ամսվա համեմատ Վրաստանում գնաճը կազմել է 0,2 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 12,8 տոկոս։ Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2022 թվականի հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 5,8 տոկոս:
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, տարբեր երկրներում գնաճի տեմպերը գտնվում են պատմական առավելագույնի վրա, հետևաբար Վրաստանը բացառություն չի կարող լինել։ Ինչպես նա պարզաբանել է նախարարը՝ Ազգային բանկն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի գնաճի երկարաժամկետ սպասումները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եվրաինտեգրմանն աջակցող բողոքին և գրել, որ ոչ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, ոչ էլ արմատական ընդդիմության ծրագրերը կապ չունեն իրական ազգային կոնսենսուսի հետ։
«Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «վիրավորվել է արմատական ընդդիմության ձախողումից»։
Կոբախիձեի կարծիքով՝ մեծամասնությունը կաջակցի սահմանադրական փոփոխություններին, որոնք վերաբերելու են ընտրական շեմի հարցին, միայն այն դեպքում, եթե «ընդդիմությունը քայլեր ձեռնարկի ապաբևեռացման ուղղությամբ»։ Ըստ նրա՝ եթե բևեռացվածության աստիճանը բարձր է, ապա բարձր շեմը կպահպանվի, եթե բևեռացումը նվազի, ընտրական շեմը նույնպես կնվազի։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Եվրոպական խորհրդի կողմից Վրաստանին տրամադրած պայմանների կատարման համար հատուկ հանդիպումներ կկայանան։
Ռուսթավիի «Ռուսթավի պողպատ» մետալուրգիական կոմբինատի որոշ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։
Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride-ի տվյալներով՝ դատարանը 2021 թվականի հուլիսի 5-ին իրենց գրասենյակ ներխուժելու մեջ մեղադրվողներին 5000-ական լարի (մոտ 833 դոլար) տուգանք է սահմանել:
Հռոմում ընթացող պատանի ըմբիշների Եվրոպայի առաջնությունը ավարտվել է Վրաստանի օրհներգով․ Վրաստանի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ընդհանուր թիմային պայքարում գրավել է առաջին տեղը։
2022 թվականին Վրաստանում միասնական ազգային քննություններին կմասնակցի քրեական գործում մեղադրվող կամ դատապարտված 25 քաղաքացի։
Երկշաբաթյա արժեզրկումից հետո վրացական լարին կտրուկ արժևորվել է: Մանրամասն՝ այստեղ:
Եվ վերջում՝ Վրաստանում մինչև հուլիսի 8-ը սպասվում է արևոտ և անամպ եղանակ, ավելին՝ այստեղ: