Երեկվա օրը համառոտ. հուլիսի 31

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին լրագրողները խնդրել են գնահատել Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման առթիվ կազմակերպված ակցիան, որին ի պատասխան դեսպանը նշել է, որ այդ քայլով Վրաստանի քաղաքացիները հասկացրել են, որ չեն ողջունում մարդկանց ժամանումն այն երկրից, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի և Ծերաքվի գյուղի դպրոցներն առաջին դասարանցի չեն ունենա:

Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան կապերի կենտրոնի  պատրաստած ուսումնասիրությունը, որը փորձել է պարզել 2013-2022 թվականներին աշակերտների ուսումը կիսատ թողնելու պատճառները, ցույց է տալիս, որ ընտանիքների հետ արտերկիր մեկնելու պատճառով վրացական դպրոցներից հեռացած երեխաների թիվը կրկնապատկվել է։

Վրաստանի միասնական ազգային քննությունների նախնական արդյունքների հրապարակումը կսկսվի օգոստոսի 1-ի ժամը 10:00-ից:

Վրաստանում արդեն ավարտվել են ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցչի քննությունները։ Այժմ ուսուցիչները սպասում են քննությունների արդյունքներին։

Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում գրառում է կատարել, ըստ որի` որոշել է Սոփո Ճկղոնիայի հետ ստեղծել Ուկրաինայի օկուպացված տարածքներում անհետ կորած և միայնակ մնացած երեխաների, առևանգման զոհերի, զոհված զինվորների երեխաների բժշկական և մարդասիրական օգնության միջազգային ծրագիր/նախաձեռնություն:

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան խոսել է Վրաստանի եվրաինտեգրման կարևորության և այս համատեքստում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանում է մեկ հստակ ուղերձով՝ ամրապնդել երկկողմ կապերը, հարաբերություններն ու բարեկամությունը: