Երեկվա օրը համառոտ. հուլիսի 30

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկել են Վրաստանի հարցը:

Դանիան դադարեցրել է Վրաստանի հետ 4-ամյա ռազմական համագործակցությունը, որի բյուջեն կազմել է մոտավորապես 71,5 մլն դանիական կրոն (ավելի քան 28 մլն լարի)։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ իրենք արդեն պատրաստել են տեխնիկական բազան, որն անհրաժեշտ էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա հասարակական և լրատվական կազմակերպությունների գրանցման համար։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունից հայտնել են, որ տեղեկություն չունեն Վրաստանում գործող «Ռուսական ակումբի» կողմից ծովափնյա Շեկվեթիլիում վրացի աշակերտների և ուսուցիչների համար անցկացված դասընթացի մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

«Անակլիայի զարգացման կոնսորցիումը» (ADC) մանրամասն հայտարարություն է հրապարակել միջազգային արբիտրաժային որոշման վերաբերյալ` հայտնելով, որ Վրաստանի կառավարության դեմ հայցը չի բավարարվել։

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարությունում հուլիսի 29-ին Եվրամիության 9 քայլերի իրականացման վերաբերյալ հանդիպում է կայացել: ԱԳՆ-ից հայտնել են, որ դիվանագետների հետ քննարկել են Եվրամիության հետ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ ինը քայլերի կատարման խնդիրները։

Վրացի ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ հասավ։

Բռնցքամարտիկ Լաշա Գուրուլի մրցելույթը հաջողվեց Փարիզում ընթացող օլիմպիական խաղերում։

Եվս մեկ վրացի մարտիկ՝ Բոնդո Գագնիձեն, զոհվել է Ուկրաինայում։ Նա կռվում էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Վրաստանի Քոբուլեթիի մունիցիպալիտետում թունավոր օձի խայթոցից գերմանացի 44-ամյա զբոսաշրջիկ է մահացել:

Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհին վթար է տեղի ունեցել:

Վրաստանի Լագոդեխիի մունիցիպալիտետի Կաբալի գյուղից առևանգված 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է։