Հուլիսի 3-ին պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Միրզոյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախեձեին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին, ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։
Միրզոյանը Թբիլիսիում ասել է՝ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսին նախորդ ամսվա համեմատ գնաճը նվազել է 0,5 տոկոսով։ Սակայն տարեկան գնաճը կազմում է 2,2 տոկոս։
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի ազգային թանգարանի նախկին աշխատակցի հայցը և չեղարկել աշխատանքից ազատելու մասին որոշումը։
Մեքենայի ապակիների մգեցման (ապակիների լուսաթափանցելիության) կանոններում փոփոխություններ են կատարվել:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել Բոլնիսիի մունիցիպալիտետում Սու-25 ռազմական ինքնաթիռի կործանման մասին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին և մարզչական անձնակազմին պարգևատրել է Պատվո շքանշանով։
Թբիլիսիի Ազատության հրապարակում, որտեղ անցկացվել է ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների դիմավորման արարողությունը, վարչապետ Իրակլի Կոբախիձեի բեմ դուրս գալուն հաջորդել են հավաքված հանդիսատեսի բացասական բացականչությունները։
Վրաստանում հուլիսի 3-ին մեկնարկել են 2024 թվականի միասնական ազգային քննությունները: