Երեկվա օրը համառոտ. հուլիսի 26

Վրաստանի աշխատաշուկայում առավել պահանջված են վաճառքի, կառավարման և ֆինանսների ոլորտների մասնագետները։

Վրաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում միավորների սպառման պատճառով 6 անձ զրկվել է վարորդական իրավունքից:

Թբիլիսիում ավտոբուսի 46 կին վարորդ է աշխատում։ 

Ավանդների տոկոսադրույքով Հարավային Կովկասի հարևան երկրների շարքում առաջատարը Վրաստանն է, իսկ տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը։

Վրաստանի Գարդաբանիի մունիցիպալիտետի Նորիո գյուղը Լիլոյին կապող կամուրջը փլուզվել է:

Վրաստանի «Հանրային հեռուստաընկերության» հայտնի նախագծերից մեկի՝ «Ակուստիկայի» հաղորդավարները փոխվել են:

Վրաստանի Պետական ​​աուդիտի ծառայությունը 2019-2024 թվականներին տվել է ավելի քան 3700 հանձնարարական։

«Մթավարի արխի» հեռուսատեսության լրագրողի և օպերատորի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով 2 անձ է ձերբակալվել։

Վրաստանի դատախազությունը 32-ամյա տղամարդուն Թելավիի մունիցիպալիտետում երկու քաղաքացու սպանության համար մեղադրանք է առաջադրել:

Ախալքալաքում ավագ սերժանտ Զազա Փերաձեի անվան սկզբնական մարտական ​​պատրաստության կենտրոնում (BCT) նորակոչիկների երրորդ ուսումնական վաշտի զինծառայողները զինվորական երդում են տվել։

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վրացական անձնագիրը Henley & Partners խորհրդատվական ընկերության ինդեքսում զբաղեցրել է 44-րդ տեղը։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը «կտրուկ բարելավվել է», հայտարարել է Վրաստանի արդարադատության նախագահ Ռատի Բրեգաձեն:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին հայտնի չէ, թե ով է լինելու իշխող թիմի նախագահի թեկնածուն: Նրա կարծիքով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի պատմության լավագույն նախագահը կարող է լինել։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոռումպացված կուսակցությունը Ռուսաստանի կողքին է: Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերը