ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը հայտարարել է՝ պնդումը, թե կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ցանկանում է վնասել Վրաստանին, կեղծ տեղեկատվություն է։
Վաշինգտոնը շարունակում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, ևս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է ընտրություններից հետո ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմում» (ՄԱՇ) կուսակցության՝ որպես քաղաքական ուժի դատելու մասին։
Վրաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 250 հազար լարի կծախսի «հաջողակ վրացիների գնահատման և նրանց մասնագիտությունների հանրահռչակման համար» միջոցառման համար։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետության խորհրդարանից հետ է կանչվել վիճահարույց օրենքի նախագիծը, որը նախատեսում էր Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանի արևելյան հատվածում մինչև 10 հազար բնակարան կառուցել և օտարերկրացիներին վաճառել։
Վրաստանի Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) լրագրող Լադո Մենաբդեն ու օպերատոր Մանուչար Մժավանաձեն հարձակման են ենթարկվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) երկու անձի սպանության գործով որոնում է 32-ամյա տղամարդու։ Թելավիի մունիցիպալիտետի Լալիսկղուրա գյուղում հուլիսի 24-ի ուշ գիշերին սպանվել է երկու տղամարդ՝ 29-ամյա Արչիլ Գածիրիձեն և 52-ամյա Կախաբեր Զաթիաշվիլին։
Վրաստանի Լագոդեխիի մունիցիպալիտետի Վարդիսուբանի գյուղում տեղի գործարար Լևան Տուխաշվիլիի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով՝ վաճառքի համար նախատեսված ապրանքն այրվել է:
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում 10-րդ դարով թվագրված քարի վրա փորագրված գրություն է հայտնաբերվել։
Օգոստոսի 22-ից 25-ը ներառյալ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում կանցկացվի One Caucasus երաժշտական փառատոնը:
Վրաստանում հարցվածների մեծ մասի՝ 29 տոկոսի ամսական եկամուտը 550 լարիից էլ ցածր է։
Վրաստանի Կախեթիի շրջան տանող արագընթաց մայրուղու շինարարությունը կավարտվի այս տարի: