ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) սկսել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ գնահատման առաքելությունը։
Թբիլիսիի քաղաքային դատարանում ավարտվել է Վրաստանում բնակվող ամերիկացի փաստաբան Թեդ Ջոնասի գործի քննությունը։ Դատավորը «գործակալների օրենքի» դեմ ակցիայի ժամանակ ծեծի ենթարկած Ջոնասին տուգանել է 2000 լարիով:
Թբիլիսիի քաղաքային դատարանը ցույցերի ժամանակ դաժան ծեծի ենթարկված «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավային տուգանել է 2000 լարիով։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պարտավորվում է 2019 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած «Գավրիլովի գիշեր» անունը ստացած հայտնի ակցիաների ժամանակ տուժած խաղաղ ցուցարարին հատկացնել վնասի փոխհատուցում։
2012 թվականից ի վեր Ֆրանսիան 945 միլիոն եվրոյի չափով բյուջետային ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի ընտրության մրցույթում «թերություններ է» տեսնում։
Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում Էրգնեթիում տեղի ունեցած 120-րդ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։
Վրաստանի Քոբուլեթիի մունիցիպալիտետի Բոբոկղվաթի գյուղում, երկու միկրոավտոբուս միմյանց են բախվել։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հաստատում է, որ հետաքննում են Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը։
Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական ուղեգծից, ինչը վտանգի տակ է դնում երկրի եվրաատլանտյան նկրտումները և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (USAID) իրականացնում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում: Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսում Վրաստանին նվիրված լսումների ժամանակ ասել է USAID-ի ղեկավարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։
Գիորգի Խուբուան նշանակվել է Քութայիսիի միջազգային համալսարանի (KIU) ռեկտոր։ Նա 2006-2010 թվականներին Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտորն էր։
Վրաստանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունը միացել է «Լելոյի», «Անա Դոլիձեն ժողովրդի համար» և «Ազատության հրապարակ» կուսակցությունների կոալիցիային:
Վրաստանում հարցված բնակչության միայն 27 տոկոսին է բավականացնում գումարը սնունդ գնելու համար, 13 տոկոսին՝ չի բավականացնում: