ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման առնչությամբ ասել է, որ արդեն ձեռնարկվել են մտահոգություններն արտահայտելու ինչ-ինչ քայլեր, բայցև խոստացել է` ավելին կտեսնեք։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում իրենք շարունակում են համագործակցել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։
«Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի» (EECMD) ղեկավար Լևան Ցուցքիրիձեն իր համախոհների հետ հիմնել է «Ազատության հրապարակ» («Թավիսուփլեբիս մոեդանի») քաղաքական նոր շարժումը։
2024 թվականի հունիսին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն ծառայությունը Վրաստանի քաղաքացիություն չունեցող 26 մարդու վտարել է երկրից։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պատգամավոր, «գործակալների օրենքի» աջակից Վիկտոր Ջափարիձեի հետ վիճաբանության պատճառով քաղաքային դատարանը քաղաքացի Մարիամ Ծիծիկաշվիլիին տուգանել է 700 լարիի չափով։
Վրաստանի Բոլնիսիի մունիցիպալիտետում ռազմական ուղղաթիռ է կործանվել:
Վրաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը, հավանաբար, 30 լարիով կթանկանա:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին չարտերային չվերթով Վրաստան բերած ինքնաթիռը։ Օդանավակայանում նրանց դիմավորել են երկրպագուները։
ՈՒԵՖԱ-ն ավելի քան 1,2 մլն եվրոյի չափով տուգանել է Եվրոպայի առաջնությունում ներկայացված ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին։