Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվիի հանգստավայրի «Դրիմլենդ Օազիս» հյուրանոցի լողավազանում 5-ամյա երեխա է խեղդվել։
Հուլիսի 6-ին և 10-ին Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության և գյուղատնտեսության նախարարության իրականացրած մշտադիտարկման արդյունքներով՝ Սև ծովի ջրի նմուշներում որոշված 59 պարամետրերի արժեքները նորմայի սահմաններում են։
Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի տեղեկացմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով հունիսին փոխադրվել է 2,5 մլն տոննա նավթ։ Մայիսի համեմատ սա 100 հազար տոննայով նվազում է։ Հունիսին դեռևս արգելափակված էր արևմտյան երթուղու արտահանման խողովակաշարը։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին The Times-ին ուղղված նամակում գրել է, որ Ուկրաինային տիրանալու իր մտադրության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է գրեթե երկու տասնամյակ առաջ, սակայն Արևմուտքն արհամարհել է Պուտինի տարածքային ագրեսիվ նկրտումների մասին նախազգուշացումները:
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Վրաստանի աջակցության ծրագրի երկրորդ տրանշի ներկայացումը տնօրենների խորհրդին և, համապատասխանաբար` դրա հաստատումը «հետաձգել է»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանները տեղեկություններ են տարածել իրենց պաշտպանյալի և Credit Suisse-ի միջև ընթացող դատական վեճի վերաբերյալ։
ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) ռազմական ոստիկանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական ոստիկանության վարչության արևելյան և արևմտյան գումարտակների երկու դասակները ցուցադրական դաշտային-իրավիճակային վարժանքներ են անցկացրել:
Հուլիսի 18-19-ը Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
Վրաստանի զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին վեց ամսում Վրաստան այցելություններ քանակով առաջատարը Թուրքիան է, որին հաջորդում են Ռուսաստանն ու Հայաստանը: