Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի մասին ծավալուն նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Մինչև 2026 թվականը պետական հատվածում աշխատավարձերը տարեկան կբարձրանան 10-ական տոկոսով։
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ 2022 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը 12,2 տոկոս տնտեսական աճ է գրանցել։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով՝ ցորենի ներկրման գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ Շամուցիան նշել է, որ երկրում ցորենի արտադրությունն ավելացնելու համար ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վրաստանին:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Վրաստան:
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի գործով կներգրավվեն ամերիկացի դատաբժշկական փորձագետներ։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանի արտահերթ նստաշրջանին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) քրեական ոստիկանության վարչությունը ԱՄՆ-ից ստացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ տեխնիկա։
Շարունակվում են Մառնեուլի-Սադախլո 30 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղի անվանափոխության գործընթացում գյուղացիներին ներգրավելու նպատակով նախաձեռնող խումբ է ստեղծվել։
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1,14 միլիարդ դոլարի եկամուտ, ավելին՝ այստեղ:
Վրաստանում դիզվառելիքը շարունակում է թանկանալ: Վերջին օրերին բրենդային գազալցակայաններում գները կրկին բարձրացել են։
Եվ վերջում՝ Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8504 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8658 լարի։