Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2023 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 353,2 մլն դոլար (924,5 մլն լարի), ինչը 17,4 տոկոսով (74,2 մլն դոլար) պակաս է 2022 թվականի հունիսի ցուցանիշից։
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով` 2023 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստան 2 միլիոն 529 հազար 517 միջազգային այցելություն է կատարվել, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ և 21 տոկոսով պակաս` 2019 թվականի ցուցանիշից։
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի նոր գնահատականը։ Fitch-ը վարկանիշը պահել է անփոփոխ՝ BB մակարդակում, իսկ երկրի վարկային վարկանիշի ակնկալիքը նույնպես անփոփոխ է և շարունակում է մնալ «դրական»:
Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) մետրոյի վերականգնման աշխատանքը, որ պետք է ավարտվեր երեկ՝ հուլիսի 16-ին, երկարացվել է 8 ամսով։ Աշխատանքն իրականացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերող ընկերություններից «Բադա գրուպ»-ը:
Հորդառատ անձրևը Քութայիսիում խնդիրներ է ստեղծել: Ուշ երեկոյան տեղացած առատ տեղումների հետևանքով տների առաջին հարկերը հեղեղվել են։
Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Պիետր Ժակը հրավիրվել է արտաքին գործերի նախախարարություն (ԱԳՆ): Լեհական կողմի ներկայացուցիչը կանչվել է ԱԳՆ՝ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ տալու նպատակով:
Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի «Ընդհանուր և բարձրագույն կրթության ոլորտ»-ի հետազոտության համաձայն, Վրաստանում ուսուցիչների թիվը նվազում է, բայց առաջարկը դեռ գերազանցում է:
Ավտոճանապարհների վարչությունը 12 միլիոն դոլարի մրցույթ է հայտարարել, որով նախատեսվում է փոփոխել և արդիականացնել Ռուսաստանի Դաշնության սահմանից Թբիլիսի մուտք գործող ճանապարհի Թբիլիսի-Նատախտարի ճանապարհահատվածը։
Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալության պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետություն։
Ըստ կանխատեսման, Վրաստանում հուլիսի 18-20-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +32, +34 աստիճան։