Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կախա Ծիքարիշվիլիին նշանակել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված կրակոցներին։ Նա երկու հայտարարությամբ է անդրադարձել միջադեպին։
Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեի խոսքով, Վրաստանի Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին հիշատակումն «անհեթեթություն» է։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հերթական անգամ հայտարարել է, որ խորհրդարանը չպետք է ընդուներ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների օրենքը») օրենքը։
Վրաստանում գործող «Ռուսական ակումբը» ծովափնյա Շեկվեթիլիում վրացի աշակերտների և ուսուցիչների համար դասընթաց է անցկացրել:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում (Ցխնինվալի) կրակոցներ են հնչել: Ըստ վրաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ կրակել են դե ֆակտո նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի եղբորորդիների վրա։
Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է վրացի մարտիկ Զուրաբ Իաշվիլին։
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու համատեղ հայտին:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն դարձել է Եվրո-2024-ի ռմբարկու և ոսկե խաղակոշիկի դափնեկիր:
Խորհրդարանում «Վրացական երազանքի» նախաձեռնած օրինագիծը նախատեսում է թույլատրել մոտոցիկլետներին և մոպեդներին երթևեկել ավտոբուսի երթևեկելի գոտիով: