Անցած շաբաթվա ընթացքում (04-10.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 154 նոր դեպք։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի, կուսակցության կառավարման և ներկայիս քաղաքական իրավիճակի մասին, ավելին՝ այստեղ:
Ղարիբաշվիլիի հայտարարության արձագանքները՝ այստեղ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը դատապարտում է ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունները։ Դեսպանը համապատասխան հայտարարություն է արել Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիայի և ԶԼՄ-ների պաշտպանության կոալիցիայի անդամների հետ հանդիպումից հետո։
Եվրախորհրդարանի պատգամավոր Մայքլ Գալլերը նշել է, որ Վրաստանում օրենքը պետք է լինի գերակա, և իշխող կուսակցությունը կամ ստվերում գտնվող մարդիկ չպետք է կառավարեն դատարանը։ Ըստ եվրոպացի պատգամավորի՝ դատավորները պետք է մտածեն նաև, թե ինչպիսի ապագա են ուզում ունենալ ժողովրդավարական Վրաստանում, որն ամուր կանգնած է դեպի Եվրամիություն ճանապարհին։
Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու Եվրահանձնաժողովի հանձնարարականների ամբողջական և ժամանակին իրականացման գործընթացին։
Եվրախորհրդարանի պատգամավոր Մակլ Գալերիմը դիմել է Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով դատավորներին՝ հորդորելով՝ «ծառայե՛լ ճշմարտությանը, ոչ թե օլիգարխին»:
Ադրբեջանը պարզեցնում է միջմոդալ փոխադրումները, Trend-ին հայտնել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի մամուլի գրասենյակից։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն ավելացել է 69 տոկոսով։
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի 6 ամսում վրացական ավիացիոն շուկայում ուղևորների թվով առաջատարը Turkish Airlines-ն է։
Նավահանգստի ընդլայնման ծրագրի շրջանակում մեկնարկել է Փոթիի նավահանգստի ջրանցքի վերակառուցման աշխատանքը, Trend գործակալությանը հայտնել է APM Terminals Փոթիի նավահանգստային օպերատոր ընկերության կոմերցիոն տնօրեն Յան Ռաուլինսոնը։
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) մասնագետները դիմորդների քննական աշխատանքները ստուգում են կենտրոնի ստեղծած համակարգչային eMarker ծրագրով:
Վրացական AML պլատֆորմի՝ Ambry Solutions ընկերության պատրաստած վերջին զեկույցից պարզ է դարձել, որ Վրաստանում՝ Tesla Video Media վիրուսային բուրգի սխեմայում ներդրված ընդհանուր գումարը կազմել է 45 միլիոն դոլար:
ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ի համաձայն՝ Վրաստանում հունիսի դրությամբ խաճապուրին թանկացել է 28,1 տոկոսով։
«Բարաքա» ալյուր արտադրող գործարանի տնօրեն Լադո Բիձինաշվիլին հայտնել է, որ վրացական շուկայում ներկրվող ալյուրի գինը բարձրանում է, ինչի հետևանքով վերջին 3 ամսում հացը թանկացել է 30 տոկոսով։
Եվ վերջում, հուլիսի 11-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2.8830 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.9156 լարի։