Ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի ամենաուշը հոկտեմբերի 5-ին:
«Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր՝ Եվրամիության կողմից սահմանված 12 պայմանները կատարելու համար։ «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը կաշխատի ապաօլիգարխիզացիայի մասին օրենքի վրա, և ապաբևեռացմանը խթանող մոնիտորինգային խումբ։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան և ԱՄՆ դեսպանատունը տարածած հայտարարությամբ դատապարտել են TV Pirveli-ի հիմնադիր Վատո Ծերեթելիի նկատմամբ բռնությունը։
Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Թեա Կատուկիան հրաժարվել է իր պաշտոնից։ Կատուկիան սոցցանցերում հրապարակած գրառման մեջ նշել է, որ պատճառը Վրաստանի արտաքին գործերի նախարարության ճնշումներն են իր նկատմամբ։ Նա դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի օգոստոսից։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը զրպարտություն է որակել Ֆրանսիայում Վրաստանի դեսպանի պաշտոնից հրաժարական ներկայացրած Թեա Կատուկիայի մեղադրանքները։
Ամերիկայի միացյալ նահանգներում Վրաստանի դեսպանատունը օգնություն է ցուցաբերել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով տուժած, ԱՄՆ-ում հաստատված Ստեպանենկոների ընտանիքին։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն արձագանքել է համալսարանի մոտ օրերս տեղի վիճաբանությանը։
Վրաստանում «Տուն՝ դեպի Եվրոպա» քարոզարշավն ընթանում է հակասությունների ֆոնին, այս անգամ հայհոյել են Փոթիի ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան, ով Սուխումում հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Սաբինե Մախլիի և նրա օգնական Էնրիկ Էնդերդմոսի հետ, ասել է, որ ՄԱԿ-ը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի իր գործունեության ընթացքում։
Սաուդյան Արաբիայի Flyadeal ավիաընկերությունը մուտք է գործել Վրաստանի ավիաշուկա։
Վրաստանի պարենի ազգային գործակալությունը Թբիլիսիում մինչև 600 կիլոգրամ միս վնասակար է համարել և առգրավել:
2022 թվականի հունիսը Վրաստանի ֆոնդային բորսայի (GSE) համար ավարտվել է ծայրահեղ անբարենպաստ արդյունքով՝ բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, հետևաբար միջին շրջանառությունը կազմել է 0 լարի։
Մառնեուլի քաղաքի Նարիմանովի թիվ 1 շենքի բնակիչները քաղաքապետարանի հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացրել:
Մեկնարկել է Թբիլիսիի մետրոպոլիտենի Ավլաբարի (Հավլաբար) կայարանի վերին գավիթի վերանորոգումը։
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,9077 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0403 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանում հուլիսի 1-ի օրվա ավարտից 2-ի օրվա ավարտը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: