Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջվել է դեպի Ռուսաստան, ինչը լուրջ անհանգստություն է հարուցում, նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ:
Վրաստանից տագնապալի հայտարարություններ ենք ստանում, որոնք կարծես վկայում են այն մասին, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է գողանալ գալիք խորհրդարանական ընտրությունները, նշված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 24 անդամներից կազմված գրավոր հայտարարության մեջ։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար Ուկրաինայում ընտրատեղամասեր չեն բացվի:
Վրաստանի 2025 թվականի բյուջեի նախագծով միջազգային դոնորների կողմից հատկացվող դրամաշնորհների թիվը կտրուկ կրճատվում է։ 2024 թվականի ծրագրով միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները կազմել են 129,8 մլն լարի, որը 2025 թվականի նախագծով նվազել է մինչև 41,3 մլն։
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր հանդիպումները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հույս է հայտնել, որ Վրաստանի քաղաքացիները լավ կմտածեն, թե ում օգտին քվեարկեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Դաննիգանն անդրադարձել է Վրաստանի կառավարության կողմից միջազգային կողմերի, ռազմավարական գործընկերների հետ հանդիպումների մերժմանը։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը լրագրողներին ասել է, որ Եվրամիությանն անդամակցելը կամավորության սկզբունքով է, ոչ ոքի չի պարտադրվում միանալ ԵՄ-ին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ ուրախ է ընդունել նրան Փարիզում։ Նախագահների հանդիպումը կայացել է հոկտեմբերի 3-ին Ելիսեյան պալատում։
«Փոփոխությունները կնոջ ձայն ունեն» խորագրով արշավ է սկսել ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության (UN Women) Վրաստանի գրասենյակը՝ նպաստելու նպատակով քաղաքականության մեջ կանանց մասնակցության մասին իրազեկվածությանը:
Օկուպացված Ցխինվալիի շրջանի օկուպացիոն գծի մոտ ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիներին սպառնում է 5 տարվա ազատազրկում։
Վրաստանի Կախեթիի շրջան տանող 4 երթևեկելի գոտիով արագընթաց մայրուղու առաջին 35 կմ հատվածը (Սագարեջոյին կապող) բացվել է, և Թբիլիսիից Սագարեջո ընթացող տրանսպորտային միջոցներն արդեն կարող են օգտագործել արագընթաց մայրուղու նշված հատվածը:
Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) կքննարկի Վրաստանի հարցը։