Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 31

Վրաստանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետաքննության հարցով ԱՄՆ-ը խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության հետհոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:

Սկանդինավյան երկրների արտաքին գործերի նախարարները միասնական հայտարարություն են տարածել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և միացել ընտրությունների հետաքննության անցկացման կոչերին։

«Ցավոք, սա բավարար չէ։ Զգուշություն դրսևորելով՝ մենք կորցնում ենք Վրաստանը»,— X սոցցանցում գրել է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը` արձագանքելով սկանդինավյան երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը։

Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից՝ որպես վնասի փոխհատուցում։

Ընտրակեղծիքների մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարածած տեղեկատվությունը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին զրպարտություն է համարում։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների՝ ձեզ ենք ներկայացնում ստորև թվարկված մունիցիպալիտետների արդյունքները՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին պնդել է, որ ընտրությունների օրը քաղաքացիների քվեարկության գաղտնիությունը չի խախտվել։

Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս կազմող «Ազատության հրապարակ» շարժումը պնդում է՝ ընտրությունները կեղծվել են, և իրենք դիմադրության շարժում են սկսում։

Վրաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝ ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի միջամտության հնարավոր փաստերի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Վրաստանի դատախազության տվյալներով՝ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 47 քրեական գործով քննություն է տարվում տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ դատախազությունում, ներքին գործերի նախարարութունում (ՆԳՆ), Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ)։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ձերբակալել է Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի նախագահի տեղակալ Ռովշան Իսկանդարովին և մեկ այլ անձի՝ Մառնեուլիի 69-րդ ընտրատարածքում քվեաթերթիկները քվեատուփ լցնելու համար։