Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 30

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Վրաստանում «ժողովրդավարական հետընթացի» վերաբերյալ։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքել է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ «խիստ մտահոգիչ» անվանելով «ընտրություններից հետո վրաստանյան զարգացումները»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրություններին և հետընտրական գործընթացներին հայտարարել է՝ պետք է ընդունել, որ այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում։

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով՝ հարցաքննության կանչելով  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «հոգով ու սրտով էնջեոշնիկ կամ էնջեոշնիցա» է անվանել։

Ամերիկյան հետազոտական ​​կազմակերպության՝ «Ատլանտյան խորհուրդ»-ի հետազոտողներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի անձնական բանկային հաշիվները սահմանափակվել է:

ԱՄՆ Կոնգրեսում գործող Հելսինկյան հանձնաժողովն ամերիկյան հետազոտական ​​կազմակերպության աշխատակիցների անձնական բանկային հաշիվների սահմանափակումը գնահատել է որպես հարձակում Վրաստանի քաղհասարակության և ամերիկյան կազմակերպության վրա։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) կոչ է արել անվավեր ճանաչել Էլեկտրոնային ընտրությունների արդյունքները:

Վրաստանյան «Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան, որը ներառում է 30 տեղական ընտրությունների դիտորդական կազմակերպությունների, բողոքներ է ներկայացրել 29 ընտրատարածքի հարցով՝ պահանջելով չեղյալ համարել 246 ընտրատեղամասի արդյունքները, որտեղ գրանցված ընտրողների թիվը 417 հազար 305 է:

Հոկտեմբերի 30-ին «Բազմազգ Վրաստան» Հասարակական կազմակերպությունը (PMMG) հատուկ հանդիպման է հրավիրել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ղեկավարներին։

Վրաստանի «Մեդիաօմբուդսմեն» հասարակական կազմակերպության (ՀԿ) գնահատմամբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների լուսաբանման ժամանակ լրագրողների և օպերատորների աշխատանքային միջավայրը բնութագրվել է ագրեսիայով, ճնշումներով, սպառնալիքներով և նրանց մասնագիտական ​​գործունեությանը միջամտելու փաստերով

ԱՄՆ Կոնգրեսում գործող Հելսինկյան հանձնաժողովը հերթական հայտարարությունն է հրապարակել Վրաստանի վերաբերյալ` նշելով, որ դիտորդների ներկայացրած ապացույցները հաստատում են, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը։

«Ինքներդ ստուգեք՝ որտեղ եք քվեարկել». վրաստանյան ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան նոր արշավ է սկսել:

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոյեմբերին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկու հանդիպում կանցկացնի։