2023 թվականի 9 ամսում Վրաստանը ներկրել է 149 հազար 685 միավոր թեթև մարդատար մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2,2 միլիարդ դոլար:
Տրանսպորտային միջոցների համար ձմեռային անվադողերով և անվաշղթաներով երթևեկությունը հավանաբար պարտադիր կդառնա։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի նոր նախագիծը 14 մլն դոլարով կֆինանսավորի Վրաստանի կրթության ոլորտը։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին՝ «տրանսպորտային միջանցք»-ի հարցով լուծում առաջարկելով: Սաակաշվիլին բերել է Մոլդովայի և Ուկրաինայի օրինակը՝ փաստացիորեն Երևանին և Բաքվին խորհուրդ տալով ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել:
Եվրահանձնաժողովը լրացուցիչ պայմաններով դրական հանձնարարական կտա Ուկրաինային, սակայն Վրաստանի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։
Օկուպացիան Ռուսաստանի համար տարածաշրջանը մշտապես ապակայունացնելու գործիք է, Միջխորհրդարանական միության (IPU) նստաշրջանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Արտաքին ուղղությամբ Ռուսաստանը խաթարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ օկուպացնելով Վրաստանի երկու պատմական տարածքները՝ Աբխազիայի և Ցխինվալի շրջանները:
Վրաստանում գործող ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդներից, «Ալտ-ինֆո» քարոզչական լրատվամիջոցի առաջնորդ Զուրաբ Մախարաձեն Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում մի քանի ժամ հարցաքննվել է:
Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասի «Գուդվիլի» հիպերմարկետների ցանցի շրջակայքում դանակահարություն է տեղի ունեցել: Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում: