Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում նշվել է «Ջավախիշվիլիոբա 2023»-ը:
Թբիլիսիում գործող հայտնի «Էզո» ռեստորանը փակվում է:
Վրաստանում այսօրվանից մեկնարկել է Ազգային ուսումնական օլիմպիադային մասնակցելու գրանցման փուլը:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստությունը։
Թեհրանում կայացած «3+3» ձևաչափի հանդիպման ամփոփ հայտարարության մեջ նշվում է, որ «ձևաչափը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար»։
Ռուսաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը կորոշի միանալ «3+3» ձևաչափին։
Սեպտեմբերին կենսապահովման նպաստ է ստացել 435 հազար 578 մարդ (122 հազար 416 ընտանիք), այդ թվում՝ 226 հազար 328-ը՝ մինչև 16 տարեկան երեխա։
Ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, այսօր` հոկտեմբերի 23-ին, Վրաստանի կառավարության նիստում քննարկվել են 3 հողմային և 5 հիդրոէներգետիկայի խնդիրներին առնչվող նախագծեր։
Հոկտեմբերի 23-24-ը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած 104-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարը։
Կառավարության նախաձեռնությամբ, բուժքույրերի և մանկաբարձների մասնագիտությունները կենթարկվեն իրավական կարգավորման, ինչը նշանակում է, որ մասնավորապես այս մասնագիտություններով աշխատելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան հավաստագրման քննություն հանձնել։
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից Վրաստան ուղիղ չվերթերը երկարատև դադարից հետո կվերսկսվեն հաջորդ շաբաթ:
2022 թվականին շշալցված գինի արտահանող հիմնական երկրների շարքում Վրաստանն զբաղեցրել է 15-րդ տեղը:
2023 թվականի 9 ամսում Վրաստանը բեռնատարների տարանցումից ստացել է 134,4 մլն լարիի եկամուտ:
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանց ուղեվարձի նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 104 տոկոսով:
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը Պրահայում է, մասնակցում է Ղրիմի միջազգային հարթակի երկրորդ խորհրդարանական գագաթնաժողովին:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում անչափահասի նշանադրության դեպք է բացահայտվել: