Վրաստանը չի մասնակցել Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափի հանդիպմանը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է՝ այսօրվա գնահատականներով՝ Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կժամանի Թբիլիսի՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումին։
Վրաստանի ու Մոլդովայի քաղաքացիները չեն կարող ապաստան ստանալ Գերմանիայում, քանի որ այդ երկրները ճանաչված են որպես անվտանգ երկրներ:
ԱՄՆ-ը և Եվրամիությունը վերահաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և եվրոպական հեռանկարին։
2023 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ռեադմիսիայի (հետընդունում) համաձայնագրով ԵՄ երկրների 1070 քաղաքացու Վրաստան վերադարձի թույլտվություն է տրվել:
Դպրոցներում անվճար սնունդ ներդնելու պահանջով ստորագրահավաքին միացել է 10 հազարից ավելի մարդ:
«Լելո» ընդդիմադիր կուսակցությունը Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) պահանջում է հանրությանը տեղեկացնել Շովիի ողբերգության հետաքննության ընթացքի մասին։
Վրաստանի աշխատանքի տեսչական ծառայության ղեկավար Բեքա Փերաձեի խոսքով, եթե բուժանձնակազմը չստանա սահմանված նվազագույն վարձատրությունը (բժիշկների նվազագույն ժամային աշխատավարձը կազմում է 7 լարի, իսկ բուժքույրերինը՝ 4,4 լարի ժամում), ապա կլինիկաների նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն։
Պետական հատվածում աշխատողների աշխատավարձը կկազմի առնվազն 1330 լարի:
2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) աճել է 5,5 տոկոսով: