Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ դա վճռորոշ է վրաստանցիների ապագայի համար:
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական և MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնն արձագանքել է Մոլդովայի ընտրություններին՝ միաժամանակ շեշտել Վրաստանում կայանալիք ընտրությունների կարևորությունը։
Եվրամիության բարձր ներկայացուցչի խոսնակ Պիտեր Ստանոն հայտնում է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վրաստանյան ընտրություններին։ ԵՄ-ն կգնահատի՝ արդյոք հոկտեմբերի 26-ի ընտրությունները ազատ և արդար են ընթանում:
Հոկտեմբերի 21-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսել է «տղամարդու կաթի» մասին։
Իվանիշվիլիի կարծիքով, միջազգային գործընկերների «շանտաժն» ու պատժամիջոցները «հակառակ արդյունք» են տվել։
Իվանիշվիլին սպառնում է դատել նախկին կուսակից վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիային և նրա կուսակցության անդամներին:
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հայտնում է, որ կազմակերպության կարճաժամկետ դիտորդների խումբը կհետևի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրություններին։
«8 հողամաս. նվեր եկեղեցուն ընտրություններից առաջ». այս վերտառությամբ հոդված է հրապարակել Radiotavisupleba լրատվամիջոցը:
Հոկտեմբերի 23-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի կունենա «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական հանրահավաքը։ Միջոցառման համար բեմ է տեղադրվում։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաստատում է «Պիրվելի» հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, որ գարնանը՝ «ռուսական օրենքի» ընդունման դեմ ցույցերը ցրելիս ջրի շիթերի հետ արցունքաբեր գազ է կիրառվել:
Խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել։