Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳ) աջակցությամբ՝ ներառական կրթության ամրապնդման նպատակով, հանրակրթական դպրոցներում մեկնարկում է նոր նախագիծ:
Քաղաք Ախալքալաքի Ազատության փողոցի Ջիվանու անվան այգու վերականգնման աշխատանքը մեկնարկել է:
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայնագրին միանալու մասին» (ԵԱՏՄ) օրինագծի:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Շուրգալիի հետ քննարկել է Գալիում՝ «Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի» (IPRM) շրջանակներում կանոնավոր հանդիպումների վերսկսման հնարավորության հարցը, հայտնում են աբխազական լրատվամիջոցները:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուին։
Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինկուին:
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների ներգրավմամբ շարունակում է աշխատել ընտանի կենդանիների վերաբերյալ կանոնակարգերի ստեղծման ուղղությամբ։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը հայտարարել է, որ ուզում է՝ Վրաստանի կառավարությունը խոսի այն մասին, թե որքան վտանգավոր է Ռուսաստանը Վրաստանի համար։
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներպետական նշանակության ավտոճանապարհի բնական աղետից տուժած 22 տարբեր հատվածներում վերականգնման և աղետների կանխարգելման միջոցառումներ են իրականացվում:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է, թե ինչու «Վրացական երազանքը» չմասնակցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քվեարկությանը, որտեղ ընդունվել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա էսկալացիա» բանաձևը։
Եվ վերջում՝ հոկտեմբերի 20-21-ին Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: