Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ «քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը» նախատեսում են ընտրություններից առաջ արհեստական ինտելեկտով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով կեղծ տեսանյութեր/ձայնագրություններ տարածել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացուցիչը հրավիրված է առաջիկա ընտրությունների համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստին՝ բացատրություն տալու համար։
Վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ապատեղեկատվություն է որակում իշխնամետ «Ռուսթավի 2» ՀԸ-ի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ 2019-2024 թվականներին «անհայտ ծագման ապօրինի կանխիկ գումար» է մուտք գործել հեռուստաալիք:
Ռուսական էներգետիկ Inter Rao ընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան ռուսական սակագնային համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը դիմել է Վրաստանին և Ադրբեջանին՝ արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով։
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցի։
ՈւԵՖԱ-ն տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային Վրաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում երկրպագուների պահվածքի համար։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի համար պետական պաշտպանություն է նշանակվել։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը (TI) հակիրճ գնահատական է ներկայացրել կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։
Բաց կառավարման գործընկերություն (OGP) բազմաշահառու միջազգային նախաձեռնությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը, տեղեկությունը հաստատում են կառավարության վարչակազմից:
Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում Վրաստանի վերաբերյալ քննարկվում է տեղի ունեցել:
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի նախկին դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոյտին, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ «նախագահ» էր, արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «փոխադարձ ներման ու հաշտեցման» նախաձեռնությանը։
Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) մոնիտորինգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է սոցիալական լրատվամիջոցների մոնիտորինգի առաջին միջանկյալ զեկույցը, որը ներառում է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է վրաստանհան ներքաղաքական զարգացումներին, մադնավորապես հոկտեմբերի 26-ին սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։
Նախագահականը հերքում է Նիկա Գիլաուրիի վարչապետության լուրը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 15-ին Զուգդիդիից պատասխանել է Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հոկտեմբերի 14-ին արած հայտարարությանը:
Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից օկուպացված Հարավային Օսիայի Զեմո Արցևի գյուղի մոտ ապօրինի կերպով ձերբակալված Փրիդոն Փակաուրին ազատության մեջ է։