Վրաստանի Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցի քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա այս շաբաթ։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով, ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ կան «անհերքելի ապացույցներ», թե ինչպես են «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հեշտությամբ լուծում ավտոմեքենաների արտահանման խնդիրը՝ շրջանցելով օրենքը», և, որ «Ռուսաստանը Վրաստանի օգնությամբ խուսափում է կոշտ պատժամիջոցներից, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները չեն ներկայացել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ուստի չեն աջակցել 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինի նախագահությունը ոչ լեգիտիմ ճանաչելու բանաձևին։
2023 թվականի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, Վրաստանի պետական սահմանը հատել է (Վրաստան է մուտք գործել) Ռուսաստանի Դաշնության 776 հազար 278 քաղաքացի:
Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրիի մունիցիպալիտետում հարևանները 15-ամյա աղջկա են մահացած գտել:
Վաղ ամուսնության զոհ 14-ամյա Աիթաջ Շախմարովայի սպանության գործով ևս 2 անձ է ձերբակալվել։
Հոկտեմբերի 16-ից Վրաստանի ողջ տարածքում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:
Արևմտյան Վրաստանում հոկտեմբերի 16-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 17-ի օրվա վերջը սպասվում է անձրև՝ ամպրոպի ուղեկցությամբ: