Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացնել տեխնիկական կառավարության կազմը:
«Հավատարիմ ենք մնում գործընթացին». այսպես են վրաստանյան արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը:
2024 թվականի սեպտեմբերի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 9 մլրդ 33 դոլարը (24 մլրդ 658 լարի՝ այսօրվա փոխարժեքով)։ Դա 580 մլն 7 դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանում պետական հատվածի աշխատակիցներից պահանջում են իրենց ընտանիքների անդամների անձնական տվյալները, ասել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության խոսնակներից Լոնդա Թոլորաիան՝ վկայակոչելով լրագրողական հետաքննության արդյունքները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դպրոցներում օրենքի խախտման դեպքեր են արձանագրվում։
«Իմ ձայնը» կոչ է արել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը (ԿԳԵՆ) պարզաբանել, թե ինչու են աշակերտներից պահանջում լրացնել իրենց ծնողների անձնական տվյալները:
Լյուքսեմբուրգում ԵՄ նախարարների հանդիպմանը քննարկվել է Վրաստանի հարցը։
Ռուսաստանը միջպետական հետախուզում է հայտարարել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեի և Ուկրաինայի քաղաքացի Սերգի Անդրեյչենկոյի նկատմամբ, որոնց մեղադրում է Ղրիմի կամրջի պայթյունի հետ առնչություն ունենալու համար։
Խորհրդարանի շենքի դիմաց շուքրութցիները դադարեցրել են հացադուլը:
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) տվյալներով՝ 2022-2023 թվականներին 118 հազարից ավելի Վրաստանի քաղաքացի է արտագաղթել` վերադարձողներից ավելի։
Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը 5000 լարիի չափով և, Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) միջնորդության համաձայն, խնդրել է Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության անվճար քաղաքական գովազդը հեռացնել գովազդային ցանցից։
ComCom-ը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը (ՀԸ) վճարովի քաղաքական գովազդ չտեղադրելու, իսկ իշխանամետ «Իմեդի» ՀԸ-ին վճարովի քաղաքական գովազդ չտեղադրելու և հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն օրենքի խախտմամբ տարածելու համար Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» խախտողներ է ճանաչել և ՀԸ-ների նկատմամբ վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմել։
Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Թբիլիսիի սակրեբուլոյի խմբակցության նախագահ Իրակլի Նադիրաձեն հայտնել է, որ հարձակվել են կուսակցության Վարկեթիլիի երրորդ միկրոշրջանի գրասենյակի վրա:
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք անկախ հեռուստաընկերությունների (ՀԸ)՝ «Ֆորմուլա», «Մթավարի արխի» և «TV Պիրվելի», որոնք հրաժարվել են եթեր հեռարձակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական հոլովակը, տուգանել է 5000-ական լարիի չափով։