Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցերի 12-րդ օրն էր։ Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար էր։
Մեծ Բրիտանիան անվերապահորեն դադարեցնում է ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը։
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Թբիլիսիի Մարդու իրավունքների տուն կատարած այցի ժամանակ ասել է, որ Վրաստանում կատարվող բռնի գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ:
Վրաստանում հանրային հավաքների և բողոքի ակցիաների մասնակիցներին կարգելվի «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։
Ընդդիմադիր 4 կոալիցիաների իրավաբանները համատեղ ճեպազրույցում խոսել են ոչ լեգիտիմ իշխանության գործողությունների ժամանակ մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին։
Հարձակվողների անպատիժ մնալու դեպքում հաջորդ կանգառը բոլորովին այլ երկիր կլինի, անդրադառնալով «TV Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեծիրուլիի նկատմամբ «տիտուշկաների» (դիմակավոր անձինք) կիրառած բռնությանը, հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
XI գումարման չլեգիտիմացված խորհրդարանն աշնանային նստաշրջանը կփակի դեկտեմբերի 13-ին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ժամկետի ավարտից հետո առաջիկա մեկ տարում, հավանաբար, պետական պաշտպանությամբ չի ապահովվի։
Վրաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Դանիայի, Լիտվայի և Լատվիայի դեսպաններն «Ինգորոկվա» կլինիկայում այցելել են անկախ TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին:
Հեռուստահաղորդավարներ Անա Կոշաձեն և Վախո Կանդելակին ի նշան բողոքի լքել են «Ռուսթավի 2» կառավարական ալիքը։
Վրաստանի Gorgia («Գորգիա») հիպերմարկետների ցանցը հաստատել է, որ «անցած շաբաթվա վերջին որոշ խանութների» շարքում սահմանափակել են նաև իրենց «որոշ ապրանքների» վաճառքը։
Հարձակումներ հանրահավաքներում, բռնություններ լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ. Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները միջազգային լրատվամիջոցների առաջին էջում են։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին հայտարարել է, որ շահել է բրիտանական BBC լրատվամիջոցի հետ դատական վեճը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 197 միլիոն 7 հազար դոլար, ինչը 55,2 տոկոսով պակաս է 2023 թվականի III եռամսյակի ճշգրտված տվյալներից։