Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան 2021 թվականի հուլիսի 5-ի գործի քննությունը համարել է անարդյունավետ այն պատճառով, որ դատախազությունը որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել հանցավոր խմբի կազմակերպման ու ղեկավարման համար:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին գրանցվել է 299 հազար 605 միջազգային զբոսաշրջային այցելություն:
Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան հաղորդմամբ` մեկ ամիս առաջ իրենք դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց պատասխան չեն ստացել։
Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավար Գիորգի Տկղեմալաձեն պատասխանել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հայտարարությանը, նշելով, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումից հետո իրենք պատրաստ են քննարկել ցանկացած հարց, որը նպաստավոր կլինի երկու երկրների հարաբերությունների առումով։
Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) երեկ նախատեսված հանդիպումը չեղարկվել է:
Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի նշանակման հարցը լուծման փուլում է, ճեպազրույցում ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրության համաձայն՝ այսօր Վրաստանի ֆինանսների նախարարությունը 80 մլն լարիի արժեթղթեր է վաճառել 2 տարի մարման ժամկետով։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Նիդերլանդներում ունեցած պաշտոնական այցի շրջանակներում ասել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են ռազմական դժվարությունների, և որպես օրինակ ընդգծել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունը»։
2022 թվականի նոյեմբերին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը վերականգնվել է 100 տոկոսով։