Վրաստանի ազգային բանկն սկսել է ոսկու ձուլակտորների թողարկումը. ձուլակտորը կարելի է ձեռք բերել առևտրային բանկերից։
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը հայտնեց, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, 3-րդ անգամ դիմել են դատարան Լաշա Արսենիձեի դեմ` Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ նրա հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների գործով։
Բաթումիի սակրեբուլոյում «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության 13 անդամներից 7-ը լքել են կուսակցությունը։
Վրաստանից չվերահսկվող Գալիի դե ֆակտո վարչակազմի ղեկավար Կոնստանտին Փիլիայի խոսքով, միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում հանդիպում է նախապատրաստվում։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1 տոկոս։
Գործադուլ անող հանքագործների և Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության ներկայացուցիչների հանդիպումն անարդյունք է ավարտվել:
Վրաստանը շատ բան է արել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, թեև կարելի էր ավելին անել, ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:
Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում Համալսարանի փողոցի երկկողմ երթևեկությունը վերականգնվել է։