Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 30

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին ղեկավար Իրակլի Շայշմելաշվիլին երկրից մեկնելուց առաջ TV Pirveli-ին տված հարցազրույցում բացահայտել է ուժային գերատեսչություններում առկա խնդիրները, խոսել ցույցերի ժամանակ ցուցարարներին բռնության ենթարկելու հրահանգների և կատարողների մասին:

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) խորհրդի նախկին ղեկավար և ԱԲ-ի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեն Facebook-ում գրառմամբ անդրադարձել է «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան քաղաքականության արդյունքում պետության և հարակատուների կրած վնասներին:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից հետո սկանդինավյան-բալթյան ութնյակի (NB8) անդամները համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Վրաստանում ստեղծված իրավիճակի՝ «ճգնաժամի» վերաբերյալ:

«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին երդմնակալությունից հետո ստորագրել է այն օրենքները, որոնք չլեգիտիմացված խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 13-ին։

Երեկ Միխեիլ Կղավելաշվիլին հաստատեց «Պետական ​​պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ Սալոմե Զուրաբիշվիլին զրկվում է պետական ​​պաշտպանությունից։

Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում տիրող իրավիճակին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից հետո ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Հանրապետական կուսակցությունից ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը իր X էջում գրել է, որ քաղաքակիրթ աշխարհն աջակցում է վրացի հայրենասեր ազատամարտիկներին, որոնք կհաղթեն խաղաղ դիմադրության միջոցով:

ԱՄՆ-ն չի լքի վրաց ժողովրդին. ԱՄՆ սենատորներ

2024 թվականին լրագրողների նկատմամբ բռնության, ոտնձգության և ահաբեկման շուրջ 200 դեպք է գրանցվել: