Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 3

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի ընդունել նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայցերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ասել է, որ Կանադան պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հերթական գրառումն է հրապարակել, որը վերաբերում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության որոշումներին ու դրանց հետևանքներին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նշել՝ ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը պետք է դադարեցնի խաղաղ ցուցարարների վրա հարձակումներն ու ձերբակալությունները, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերը։

Վրաստանում ռուսական ռեպրեսիաներ են տեղի ունենում հատուկջոկատայինների ձեռքով, որոնք ակնհայտորեն թմրամիջոցների ազդեցության տակ են, «Ֆրանսիայի ռադիո»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբն իր սոցիալական ցանցի միջոցով արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա գրել է, որ հանրային բողոքը ցույց է տալիս Վրաստանի ժողովրդի եվրոպական ուղին շարունակելու բուռն ցանկությունը։

«Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերություն) աշխատակազմի մի մասը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով ԵՄ ինտեգրման գործընթացը դադարեցնելու մասին «Վրացական երազանքի» հայտարարության դեմ ոտքի ելած ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները և պահանջելով, որ իրենց եթերը հատկացվի հանրային քննարկումներին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունն իր աջակցությունն է հայտնում Վրաստանում ընթացող եվրոպամետ ցույցի մասնակիցներին:

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած Նանա Թոմարաձեին տեղափոխել են Զահեսիի քննչական մեկուսարան:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) տվյալներով՝ ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նոյեմբերի 28-ից սկսված բողոքի ակցիաները շարունակել է ճնշել բռնի և անօրինական մեթոդներով։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հրապարակել է թեժ գծի հեռախոսահամարը՝ «Ուսումնական գործընթացի ընդհատման մասին տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ» խորագրով։

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարը շնորհավորել է վրացի գործընկերոջը Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պաշտոնում։