Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողի հարցին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին, պատասխանել է «այս հարցին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի»:
Վրաստանի կառավարությունը դեկտեմբերի 26-ին որոշում է ընդունել, ըստ որի՝ դեղագործական արտադրանքի գինը կարգավորելու է պետությունը: Ի դեպ, որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականից:
Վրաստանի քաղաքացիները երկրի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում ներում շնորհել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին։ Նրանցից շատերը միացել են նաև Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հնչեցրած կոչին։
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի սակրեբուլոյին է ներկայացրել քաղաքապետարանի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Կախա Կալաձեն խոսել է այս տարի իրականացված նախագծերի մասին։
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի բժշկի դեմ, որը պատվաստման հետևանքով առաջացած անաֆիլակտիկ շոկի ժամանակ օգնություն չի ցուցաբերել իր գործընկերոջը՝ Մեգի Բաքրաձեին։ Նրան սպառնում է 3-ից 5 տարի ազատազրկում։
EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում կարտոֆիլի գները կայունացել են:
«Վրաստանի բանկը» (Bank of Georgia) մոտ 200 Ռուսաստանի քաղաքացու բանկային հաշիվները փակել է:
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել է Ուկրաինայի հյուպատոսը: