Վրաստանի հարցված բնակչության գերակշիռ մասը՝ 46 տոկոսը, Սալոմե Զուրաբիշվիլիին է համարում երկրի նախագահ, 22 տոկոսը՝ «Վրացական երազանք»-ի ընտրած Միխեիլ Կղավելաշվիլիին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում անդրադարձել է Թբիլիսիում կայացած երկրի էթնիկ խմբերի «Միասնության» երթին։
Դեկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելլիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Դեկտեմբերի 29-ին «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության օրը խորհրդարանում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը շենք կսահմանափակվի։ Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին չեն հրավիրել Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Թբիլիսիում եվրոպամետ ակցիաների ժամանակ ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն կարտաքսեն Վրաստանից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ՝ նշելով, որ «Վրացական երազանքի» գործողությունների արդյունքում Գերմանիան դադարեցրել է օգնության ծրագրերը և քննարկում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը։
«Եվրամիությունը և մյուսները պետք է որոշեն, թե ում են Վրաստանում համարում օրինական նախագահ»,- X-ում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի համանախագահ Կարլ Բիլդտը:
Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Քվեմո Նիքոզի գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու:
Վրաստանի իշխանական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն նույն հեռուստատեսությանը տված 15 րոպեանոց հարցազրույցում պատմել է, թե ինչ է ասել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին դեկտեմբերի 23-ին խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Մահացել է Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի նախկին ղեկավար, Միխեիլ Սաակաշվիլիի նախկին անձնական բժիշկ Նիկոլոզ Կղիփշիձեն։
Եվրոպամետ բողոքի ակցիաներին զուգահեռ, պետական ծառայողները ստեղծում են անկախ արհմիություն։